Միջազգային

Կեմերովոյի 100-ամյակի առթիվ լոգոտիպը՝ բոցի լեզուներով, կփոխեն հրդեհից հետո

1 րոպեի ընթերցում

Կեմերովոյի 100-ամյակի առթիվ լոգոտիպը՝ բոցի լեզուներով, կփոխեն հրդեհից հետո

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կեմերովոյի իշխանությունները «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնում տեղի ունեցած հրդեհից հետո հավանություն են տվել բնակիչների առաջարկությանը՝ փոխելու քաղաքի 100-ամյա հոբելյանի առթիվ ավելի վաղ հաստատված լոգոտիպը, որտեղ քաղաքի տարիքը նշված Է բոցի լեզուների տեսքով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղաքային վարչակազմում: «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհից հետո սոցիալական ցանցերում սկսել են քննարկել այդ խորհրդանշանի տեղին լինելու հարցը: Ինտերնետ-օգտատերերի մեծամասնությունը համաձայն Է, որ «հուրհրատող» լոգոտիպն անհրաժեշտ Է փոխել:

«Այո՛, մենք պաշտպանում ենք այդ նախաձեռնությունը, եւ այժմ այդ կապակցությամբ մեկնարկել Է հասարակական կարծիքի հարցումը»,- ասել Է քաղաքապետարանի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ բնակիչներն իրենք կորոշեն, թե անհրաժեշտ Է արդյոք տոնի պաշտոնական խորհրդանշանի նոր տարբերակ: Նաեւ հասարակայնության ներգրավմամբ Է որոշվում այն հարցը, թե ինչ հուշավայր կազմակերպվի այրված առեւտրի կենտրոնի տեղում: Առցանց քգեարկությունն արդեն սկսվել Է քաղաքի վարչակազմի պաշտոնական կայքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում