Տարածաշրջանային

Ուկրաինայում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել 

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում Ադրբեջանի քաղաքացի է սպանվել 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Խարկովի մարզի ռեստորաններից մեկի բակում մարտի 29-ին Ադրբեջանի քաղաքացի է սպանվել:Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:

«Խարկովի ռեստորաններից մեկում մի խումբ անձինք իրենց ժամանցն անցկացնելուց հետո դուրս են եկել ռեստորանի բակ: Նրանց մոտեցել են մի խումբ անհայտ անձինք և կրակ բացել: Կրակոցների հետևանքով սպանվել է Ադրբեջանի մեկ քաղաքացի, վիրավորվել` մեկ վրացի»,-նշվում է Ուկրաինայի ազգային ոստիկանության տարածած հայտարարության մեջ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, հանցագործները որոնվում են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում