Միջազգային

Կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետներից վնասը 2017 թվականին հասել Է 320 մլրդ դոլարի. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետներից վնասը 2017 թվականին հասել Է 320 մլրդ դոլարի. ՄԱԿ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետներից վնասը միայն անցյալ տարի կազմել Է 320 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը: «Ճշմարտությունն այն Է, որ կլիմայի փոփոխումը ամենաբարդ խնդիրն Է, որին բախվում Է մարդկությունը, եւ ես իմ պարտականությունն եմ համարում այդ մասին հիշեցնել միջազգային հանրակցությանը,-ընդգծել Է նա:-Անցյալ տարի կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետներից տնտեսական վնասները հասել են ռեկորդային մասշտաբների՝ 320 մլրդ դոլարի:

Մթնոլորտ ածխաթթվային գազի արտանետումներն աճել են 1,4 տոկոսով՝ մինչեւ 32,5 գիգատոննա, ինչը նույնպես ռեկորդային մակարդակ Է: 2017 թվականին Կարիբյան ավազանում փոթորիկների տարեշրջանը տնտեսական մեծ վնաս պատճառեց, Հարավային Ասիայում հեղեղումների հետեւանքով տուժեց 41 մլն մարդ, Աֆրիկայում երաշտից գրեթե 900 հազար մարդ հարկադրված Էին լքել իրենց տները, իսկ Արկտիկայում կտրուկ կրճատվել Է ծովային սառույցների մակերեսը»:

Ինչպես ընդգծել Է Անտոնիո Գուտերիշը, մինչեւ 2020 թվականն անհրաժեշտ Է մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների մասշտաբները կրճատել առնվազն 25 տոկոսով, իսկ «ջերմոցային Էֆեկտ» առաջացնող գազերի արտանետումն անհրաժեշտ Է մինչեւ 2030 թվականը սահմանափակել 42 գիգատոննայով: «Խնդիրն այն չԷ, որ մենք չգիտենք՝ ինչ քայլեր պետք Է ձեռնարկել: Խնդիրն այն Է, թե մենք որքան արագ կկարողանանք իրականացնել անհրաժեշտ միջոցառումները»,-եզրափակել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում