Մաքսիմ Ֆադեևը նոր երգ է գրել Կեմերովոյի զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռուս կոմպոզիտոր, երգիչ, պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը մարտի 29-ին ներկայացրել է նոր՝ «Հրեշտակներ» երգը՝ ի հիշատակ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների:

Ըստ վերջին տվյալների՝ հրդեհի զոհ Է դարձել 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա:

Ռուս կոմպոզիտորը երբեք անտարբեր չի եղել երկրում կատարվող իրադարձությունների հանդեպ: Հատկապես,երբ խոսքը վերաբերում է երեխաներին:

Իր ինստագրամյան էջում Մաքսիմ Ֆադեևը տեղադրել է տեսանյութ, որտեղ պատմում է այն մասին, որ երգը ծնվել է այլ կոմպոզիցիայից:Այն գրել է իր ընկերոջ համար, ով կորցրել էր որդուն: Երբ տեղի է ունենում Կեմերովոյի սարսափելի ողբերգությունը, Ֆադեևի ընկերը զանգահարում է իրեն և խնդրում երգել այդ երգը բոլորի համար՝այն նվիրելով հրդեհի հետևանքով զոհվածների հիշատակին: «Ես կցանկանայի, որ այն օգներ, գոնե մի քիչ: Եթե դա ինչ-որ մեկին օգնի, ես չափազանց երջանիկ կլինեմ: Նրանք, միևնույն է, ողջ են»,-եզրափակում է կոմպոզիտորը:

Երգը սոցիալական ցանցում անվճար հասանելի է երգչի բոլոր պաշտոնական էջերում:

Հայերեն

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում

Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կատարվել են քննչական գործողություններ. Քննչական կոմիտե