Հունաստանի պաշտպանության նախարարը հայ-հունական ռազմական փոխգործակցությունն ակտիվացնելու ներուժ է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը Հայաստանի և Հունաստանի միջև ռազմական փոխգործակցությունն ակտիվացնելու հնարավորություններ և ներուժ է տեսնում: ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Հունաստանի ազգային պաշտպանության նախարարն ընդգծեց, որ «ԱրմՀայԹեք-2018» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված են ռազմաարդյունաբերական ոլորտի հայկական և հունական ընկերությունների հանդիպումներ, որոնք կարող են փոխգործակցության եզրեր գտնել: «Նման միջոցառումները հնարավորություն են ընձեռում կողմերի միջև ծավալուն երկխոսության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կամենոսը:

Նրա գնահատմամբ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հունաստանի փոխգործակցության ջանքերը կարող են հանգեցնել լավ արդյունքների: «Օրինակ, եթե մենք հայկական արտադրանք ունենք, որը կարող է արտադրվել Հունաստանում, կարող է ԵՄ և ՆԱՏՕ-ի սերտիֆիկատ ունենալ և այլ շուկաներ մտնել: Նույնը վերաբերվում է նաև հայկական կողմին, որը կարող է համագործակցել տարածաշրջանի շատ երկրների հետ»,- նշեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը:

Նա հավելեց, որ իրենք շատ գումարներ են ծախսել գործընկեր երկրների հետ ռազմական արդյունաբերության ոլորտում արդյունավետ համագործակցության համար, և եկել է ժամանակը, որ նույնն անեն նաև Հայաստանի հետ:

Հայերեն

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում