Մշակույթ

Հարվի Քեյթելը կխաղա Լունգինի «Եսավ» ֆիլմում

1 րոպեի ընթերցում

Հարվի Քեյթելը կխաղա Լունգինի «Եսավ» ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Հարվի Քեյթելը, որն առավել հայտնի Է «Քրեական ընթերցվածք», Կատաղած շներ», «Մայրամուտից մինչեւ լուսաբաց» ֆիլմերում խաղացած իր դերերով, կմասնակցի Պավել Լունգինի «Եսավ» առաջին անգլալեզու կինոնկարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Variety հրատարակությունը:

Ինչպես գրում Է հրատարակությունը, ֆիլմում նաեւ խաղալու են Լիոր Աշքենազին, Մարկ Իվանիրը, Յուլյա Փերեսիլդը եւ Քսենյա Ռափոփորթը:

«Այս պատմության հետ կապված կոնֆլիկտներն ու խանդը կարող են աննկարագրելի հուզմունք պատճառել բոլորին»,-հայտարարել Է 78-ամյա Քեյթելը:

Նկարահանումներն ապրլին կսկսվեն Իսրայելում: Սպասվում Է, որ ֆիլմն Էկրան կբարձրանա 2019 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում