Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը շարունակում է ավելանալ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում դեռևս 2016 թվականի ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո դեպի Գերմանիայից ապաստան հայցող թուրք քաղաքացիների թիվը շարունակում է ավելանալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Գերմանիայի Փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակը տվյալներ է հրապարակել այն մասին, որ 2018 թվականի հունվար և փետրվար ամիսներին Թուրքիայից ստացվող ապաստանի դիմումները 300-ով ավելացել են 2017 թվականի նույն ժամանակահատված համեմատ՝ դառնալով 1 429:

Գրասենյակից հայտնել են նաև, որ ավելացել է ապաստանի դիմումներին դրական պատասխան տալու դեպքերը. 2018-ի հունվարին և փետրվարին գերմանական պետությունը բավարարել է ներկայացված դիմումների 42.3 տոկոսը:

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում ձեռնարկված ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո այդ երկրից 2016 թվականին Գերմանիային ապաստանի դիմում է ներկայացրել 5 հազար 742 քաղաքացի, իսկ 2017-ին՝ 8 հազար 483 քաղաքացի:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին