Տարածաշրջանային

Թուրքիայում Գերմանիայի քաղաքացի է կալանավորվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում Գերմանիայի քաղաքացի է կալանավորվել

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում «ահաբեկչական խմբավորմանն աջակցելու» հիմնավորմամբ Գերմանիայի քաղաքացի է կալանավորվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Գերմանիայի 28-ամյա քաղաքացին ձերբակալվել էր մարտի 14-ին՝ Թուրքիայից Սիրիա անցնելու ժամանակ: Թուրքական կողմի համոզմամբ՝ նա մտադիր էր Սիրիայում անդամակցել քրդական «Ժողովրդական միություն» կուսակցությանը (PYD), որին թուրքական կողմն ահաբեկչական է համարում:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ տեղյակ են իրենց քաղաքացու կալանավորման մասին լուրերից, կապվել են դեսպանության հետ և ուսումնասիրում են դեպքի մանրամասները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում