Ներառական-հիբրիդային պատերազմ Ռուսաստանի Դաշնության դեմ. Շահան Գանտահարյան

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիվանագետների արտաքսման պատերազմը թափ է հավաքում: Իրադրությունների եւ հատկապես ռուս դիվանագետներ արտաքսելու իրարահաջորդ որոշումների կշռույթը մտածելու տեղիք է տալիս, որ ոչ թե բրիտանական որոշման զորակցության եւ արագ արձագանքումների մասին է խոսքը, այլ առավելաբար նախապես համաձայնեցված արտաքսման գործողությունների շարքի։

ՌԴ-ի դեմ շղթայազերծված դիվանագիտական հարթության վրա այս համալիր գործողությունները կարող են դիտարկվել տնտեսական պատժամիջոցներով՝ սկսած ՌԴ-ի մեկուսացմանն առաջնորդող ընդհանուր ծրագրի քաղաքական պարունակում: Առաջադրանք կա Վաշինգտոնի կողմից, որ այսօր արդեն վերածվել է ընդհանրապես Արեւմուտքի ընդհանուր քաղաքականության` ռուսական գործոնի չեզոքացումը իրականացնել ամենաազդեցիկ եղանակներով:

ՌԴ-ի մեկուսացմանը միտող գործողություններն ունեն ֆինանսատնտեսական, ռազմական եւ այժմ դիվանագիտական ուղղություններ: Ֆինանսատնտեսականը պատժամիջոցների մեթոդով իրականացվող, ռազմականը` ՌԴ-ի ազդեցության գոտիներում պատերազմական գործողություններ ծավալելով, եւ այժմ դիվանագիտականը` ռուս դիվանագետների զանգվածային արտաքսումներով:

Կենտրոնանալով այս վերջին պատերազմի մեթոդի վրա, անմիջապես ընդգծվում է, որ դիվանագետների արտաքսումը դեռեւս դիվանագիտական կապերի խզում չէ: Դիվանագիտական կապերի իրողական առկախում կարելի է նկատել պատահարը, որը բնականաբար կունենա հակադարձություն: Պաշտոնական Մոսկվան հայտարարել է արդեն, որ Վաշինգտոնը քանդում է ՌԴ-ի հետ գոյություն ունեցող հարաբերությունների վերջին կամուրջը եւ թե նույն Վաշինգտոնը հասկանում է միայն ուժային միջոցները:

Դեկլարատիվ մակարդակի վրա, ըստ էության, Մոսկվայի օգտագործածը սպառնական ոճ է: Դիվանագետների արտաքսման որոշման դիմաց տվյալ երկիրը դիվանագիտական պատերազմի հակահարված է տալիս արտաքսելով իր մոտ գտնվող արտաքսող պետության դիվանագետներին: Այս մասին Մոսկվան արդեն բարձրաձայնել է:

Բայց ՌԴ-ի արտաքին քաղաքականության գերատեսչությունը չի բավարարվում արտաքսում- արտաքսման դիմաց գործողությամբ: Հայտարարում է, որ Վաշինգտոնին ինչ որ բան հասկացնել կարելի է միայն ուժային միջոցներով: «Միայն»-ը այստեղ ռազմաքաղաքագիտական նոր եզրաբանությամբ օգտագործվող հիբրիդային պատերազմից ընտրում է ռազմական բաղադրիչը:

Անշուշտ քաղաքական տրամաբանությամբ սպառնական ոճը չի նշանակում համապատասխան քայլի դիմել: Ի վերջո, ուժային եղանակները կարող են վերաբերվել տարբեր տարածաշրջաններում գերտերությունների ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ մղվող պատերազմներին: Հիմնականը`Սիրիայում։

Իսկ այստեղ ՌԴ-ն իր ռազմական գործողությունները ծավալելու համար թվում է, թե ընդհանուր համաձայնություն է գոյացրել Անկարայի հետ: Իսկ այս հիմնահարցի ուղղությամբ Անկարան դատապարտեց Բրիտանայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորումը` նշելով, որ քիմիական զենքերի օգտագործումը «մարդկության դեմ ոճիր» է, հավելելով, որ հանցագործները պետք է շատ արագ կանգնեն արդարադատության առաջ:

Հիմա մի պահ շրջանցենք մարդկության դեմ ոճիրի եւ այդ հանցագործության համար արդարադատության առաջ պատասխան տալու անհրաժետության մասին խոսողի պետական կենսագրության փաստը, այլ նկատի ունենանք քաղաքական կարեւոր շրջանցումները, որոնց դիմում է պաշտոնական Անկարան:

Անկարայի դատապարտանքում հասցեականություն չկա: Հայտարարության մեջ ավելին է ասված, թե` Անկարա-Մոսկվա հարաբերությունները լավ վիճակում են, եւ Անկարան չի պատրաստվում միանալու արտաքսման պատերազմին:

Անկարան դեռեվս ծրագրեր ունի իրականացնելիք Սիրիայում եւ Իրաքում: Հետեվաբար, դեռեւս պետք են ՌԴ-ի հետ համաձայնեցված գործողությունների ձեռնարկումը: Քաղաքական այլ պահի, իր ռազմավարական այլ դաշնակիցների նման Անկարան կարող է ուշացումով հիշել, որ քիմիական զենքի կիրառման հետևում ով է կանգնել ոչ միայն Եւրոպայում, այլ նաեւ այլ տարածաշրջանում:

Զանգվածային ոչնչացման զենքերի առկայության մատնանշումները կամ քիմիական զինատեսակի օգտագործումների հավանական վտանգները, թունավորման դեպքերը առաջին եւ միակ անգամ չէ, որ մատնանշվում են կամ գործադրվում: Դրանք տեղի են տալիս պատերազմների, ներխուժումների, պատժամիջոցների կամ այս դեպքում դիվանագետների հավաքական արտաքսումների, երբ քաղաքական համալիր ծրագիր իրականացնելու կարեւոր հագրվանների անցում է կատարվում: Թվում է, թե ՌԴ-ի դեմ համալիր ծրագիրը կյանքի է կոչվում ներառական-հիբրիդային պատերազմի տեսքով։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Հայերեն

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA