Թուրքիայում ԱՄՆ նախկին դեսպանն առաջարկել է փակել թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններից մեկը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Էրիկ Էդելմանը առաջարկել է փակել ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսություններից մեկը: Դիվանագետի համոզմամբ՝ դա կարող է ծառայել որպես ուղերձ պաշտոնական Անկարային, որը ԱՄՆ նկատմամբ կոշտ դիվանագիտություն է սկսել կիրառել՝ ձերբակալելով ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Diken գործակալությունը, այս մասին Էրիկ Էդելմանը խոսել է Brookings Institution թինք-թանքում կազմակերպված քննարկման ժամանակ:

«Նախագահ Էրդողանն իր մերձավորների և բարեկամների ձեռքում գտնվում լրատվամիջոցներն օգտագործելով պարբերաբար ԱՄՆ դեմ թշնամանք է հրահրում»,- նշել է նախկին դեսպանը: Նա ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները շատ հաճախ պարզապես աչք են փակել այնպիսի խնդիրների վրա, ինչպիսիք են Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարումները և օրենքի գերակայության խախտումը, ինչը, նրա համոզմամբ, մեծ սխալ է եղել:

Էդելմանն ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն փակի իր տարածքում, օրինակ՝ Լոս Անջելեսում գտնվող Թուրքիայի հյուպատոսություններից մեկը, դա կդիտարկվի որպես ուղերձ պաշտոնական Անկարային:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին