Պաշտոնական

Արա Բաբլոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Պետդումայի և Դաշնության խորհրդի նախագահներին  

1 րոպեի ընթերցում

Արա Բաբլոյանը ցավակցական հեռագրեր է հղել ՌԴ Պետդումայի և Դաշնության խորհրդի նախագահներին  

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արա Բաբլոյանը ցավակցել է ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

«Խոր ցավով տեղեկացանք Կեմերովոյի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մարդկային բազմաթիվ զոհերի մասին:

Ընդունեք անկեղծ ցավակցություններ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Սգում ենք զոհվածների հարազատների եւ մերձավորների հետ միասին: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական հեռագրերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում