Իրանի պետական կառույցները հայրենական ապրանքներ կգնեն ներմուծվողի փոխարեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախարարների խորհուրդը որոշում Է ընդունել պետական մարմիններին արգելել արտասահմանյան այն ապրանքների գնումը, որոնց նմանօրինակները երկրում արտադրվում են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի նախագահի վարչակազմի լրատվական կենտրոնի կողմից հրապարակված հաղորդագրության մեջ:
«Նախարարների խորհուրդը պետական բոլոր մարմիններին հայտնել Է արտասահմանյան այն ապրանքների գնման արգելքի մասին, որոնք արտադրվում են երկրում»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ճշտվում Է, որ երկրի կառավարությունը պատրաստել ու հաստատել Է այդ ապրանքների ցուցակը: Նախարարների խորհրդի նիստը տեղի Է ունեցել մարտի 25-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի նախագահությամբ եւ առաջին նիստն Է դարձել նոր տարում, որն ըստ իրանական օրացույցի սկսվում Է մարտի 21-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: