Միջազգային

Գրեթե 100 երկրների պատվիրակներ են մասնակցելու անվտանգության Մոսկովյան խորհրդաժողովին

1 րոպեի ընթերցում

Գրեթե 100 երկրների պատվիրակներ են մասնակցելու անվտանգության Մոսկովյան խորհրդաժողովին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 95 երկրների 850-ից ավելի պատգամավորներ կմասնակցեն միջազգային անվտանգության յոթերորդ Մոսկովյան խորհրդաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 4-5-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին հայտնել Է «Կրասնայա զվեզդա» թերթը: Նրա տվյալներով, այս տարի խորհրդաժողովին հրավիրված են 103 պետությունների պաշտպանության նախարարներ եւ ռազմական գերատեսչությունների պատվիրակություններ, միջազգային ինը կազմակերպությունների ղեկավարներ:

Ներկա պահի տվյալներով՝ հայտնի Է, որ համաժողովին կմասնակցեն պաշտպանության 31 նախարարներ, ռազմական գերատեսչությունների 14 փոխղեկավարներ, միջազգային կազմակերպությունների 5 ղեկավարներ, 19 պատվիրակություններ, 68 արտասահմանյան ոչ կառավարական փորձագետներ, ինչպես նաեւ զինվորական կցորդներ՝ 19 պետություններից:

Ինչպես նշվում Է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում, անվտանգության յոթերորդ միջազգային խորհրդաժողովի գլխավոր թեմաները կդառնան «Սիրիայում ԴԱԻՇ-ի ջախջախման արդյունքները եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարները»: Բացի այդ, համաժողովում կքննարկվեն պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը եւ «հատուկ ուժի» ֆենոմենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում