Պաշտոնական

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարանական միության վեհաժողովի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, մարտի 24-ից 28-ը Ժնեւում (Շվեյցարիա) մասնակցում է Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Հանդիպումը կայացել է գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ: Քննարկվել են Միության աշխատանքների ընթացքին, դրանց արդյունավետության բարձրացման ուղիներին, Միության կանոնադրության փոփոխություններով առաջարկվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Արա Բաբլոյանը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին առաջարկել է քննարկել Հայաստանում Միության գործունեության շրջանակներում միջոցառումներ անցկացնելու հնարավորությունը:

Հայաստանի խորհրդարանականները մասնակցել են տարբեր հանձնաժողովների, մասնավորապես Կին խորհրդարանականների ֆորումի, Առողջապահության հարցերի խորհրդակցական խմբի, Մարդու իրավունքների հանձնաժողովի, Խաղաղության եւ միջազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Նիկոյանը, Շուշան Սարդարյանը, Լենա Նազարյանը, Շաքե Իսայանը, Կարեն Ավագյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում