Միջազգային

Կուրցը պահանջել Է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

1 րոպեի ընթերցում

Կուրցը պահանջել Է դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը Welt թերթին տված հարցազրույցում դատապարտել Է Թուրքիայի գործողությունները Սիրիայում եւ Եվրամիությունից պահանջել Է դադարեցնել բանակցությունները ԵՄ-ին այդ երկրի անդամակցության շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ուշադրության առնելով այն, որ սիստեմատիկաբար խախտվում են մարդու hրավունքները եւ ժողովրդավարության հիմնարար արժեքները, եւ հիմք ընդունելով այն, որ կոպենհագենյան չափանիշները (ԵՄ-ին երկրների անդամակցության չափանիշները) այլեւս չեն կատարվում, ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ պետք Է դադարեցվեն անդամակցության շուրջ ընթացող բանակցությունները»,- հայտարարել Է Կուրցը Վառնայում ԵՄ-Թուրքիա բարձր մակարդակի հանդիպման նախօրյակին:

Ընդ որում նա նշել Է, որ Թուրքիան «մնում Է Եվրամիության կարեւոր ռազմավարական գործընկերը», որի հետ հարկ Է համագործակցել «հարեւանության հայեցակարգի շրջանակներում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում