Միջազգային

Թուրքիան երկու բալիստիկ հրթիռ է փորձարկել. ԶԼՄ

1 րոպեի ընթերցում

Թուրքիան երկու բալիստիկ հրթիռ է փորձարկել. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան իրականացրել է սեփական մշակման առաջին՝ «Գյոկդողան» և «Բոզդողան» բալիստիկ հրթիռների հաջող փորձարկում։ Այդ մասին մարտի 25-ին հայտնել է «Անադոլու» գործակալությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, գործակալության տեղեկություններով, հրթիռների փորձարկումները կատարվել են Սինոպի զորավարժարանից։ Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի և Պաշտպանական արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի համատեղ մշակման հրթիռներն առաջին անգամ ներկայացվել են Պաշտպանական արդյունաբերության արտադրանքի 8-րդ միջազգային IDEF-2017 ցուցահանդեսում։

Փորձարկումների ծրագրի համաձայն՝ 2018թ. չորրորդ եռամսյակում հրթիռները կարձակվեն վերերկրյա կայանքից՝ շարժվող թիրախների խոցման նպատակով, ինչպես նաև՝ ինքնաթիռից։

«Գյոկդողանը» փոքր և միջին շառավղի գործողության հրթիռ է, «Բոզդողան» հրթիռն ի զորու է խոցել թիրախներ մեծ հեռավորությունների վրա։

Հաղորդվում է, որ այդ հրթիռների մշակման նախագիծը նախատեսվում է ավարտել 2020թ., ինչից հետո կսկսվի դրանց սերիական արտադրությունը։

Լուսանկարը՝ AP Photo/Lefteris Pitarakis

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում