Կատալոնիայի նախկին ղեկավարին ձերբակալել են գերմանա-դանիական սահմանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Կատալոնիայի ժեներալիտատի (կառավարություն) նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին Դանիայի հետ սահմանին: Այս մասին մարտի 25-ին հաղորդել է Գերմանիայի Bild հրատարակության կայքը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, հրատարակության տվյալներով՝ Կիլ քաղաքի (Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամաս) ավտոճանապարհային ոստիկանության ծառայողները Պուչդեմոնին ձերբակալել են Դանիայի հետ սահմանը հատելիս։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պուչդեմոնը լքել է Ֆինլանդիան, և նրա գտնվելու մասին այդ երկրի իշխանությունները ոչինչ չգիտեն։

Իսպանիայի Գերագույն դատարանի դատավոր Պաբլո Լյարենան մարտի 23-ին տվել է Պուչդեմոնին և Կատալոնիայի՝ Իսպանիայի տարածքից դուրս գտնվող մի շարք այլ քաղաքական գործիչների ձերբակալման եվրոպական օրդեր։

2017 թ. հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել է անկախության հանրաքվե։ Իսպանիայի սահմանադրական դատարանը երկրի հիմնական օրենքին չհամապատասխանող է համարել հանրաքվեն։ Մադրիդը կիրառել է Սահմանադրության 155-րդ հոդվածը, ոըը նախատեսում է ինքնավարության մի շարք սահմանափակումներ՝ ընդհուպ տարածաշրջանում արտահերթ ընտրությունները։ Դրանից հետո Պուչդեմոնը մեկնել է Բելգիա։

Կատալոնիայի խորհրդարանի դեկտեմբերի 21-ին անցկացված արտահերթ ընտրություններում խորհրդարանում տեղերի մեծամասնություն են ստացել Իսպանիայից Կատալոնիայի անկախության կողմնակից կուսակցությունները։

Իսպանիայի իրավապահները հետապնդում են Պուչդեմոնին և նրա չորս զինակիցների՝ խռովության, իշխանություններին չենթարկվելու և պետական միջոցների վատնման մեղադրանքներով։ Իսպանիայի օրենքներով նրանց սպասում է մինչև 30 տարի ազատազրկում։

Հայերեն Русский

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում