Հասարակական

Երևանում ներդրված առաջին «խելացի խաչմերուկը» բացառելու է խցանումները

2 րոպեի ընթերցում

Երևանում ներդրված առաջին «խելացի խաչմերուկը» բացառելու է խցանումները

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ծրագրեր իրականացնել առանց խցանումների երթևեկություն ապահովելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս ուղղությամբ հերթական նորամուծությունն է ներդրվել մայրաքաղաքի մեկ խաչմերուկում: Էջմիածնի խճուղի-օդանավակայան տանող խաչմերուկում ՃՈ-ի կողմից տեղադրվել են ուլտրաձայնային սենսոներ, որոնք ավտոմատ ձևով հաշվում են տրանսպորտային հոսքը և կարգավորում են խաչմերուկը: Դրա արդյունքում չկան հապաղումներ ու խցանումներ:

Այս սարքերը նորույթ են ոչ միայն հանրապետությունում, այլ նաև տարածաշրջանում: Ուլտրաձայնային սենսորներն արտադրվում են Հայաստանում: Ընդամենը մի քանի օր է ինչ գործում են Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկի լուսացույցի սենսորները, սակայն, ըստ ՃՈ-ի, դրական փոփոխությունն արդեն ակնհայտ է:

Ուլտրաձայնային սենսորները պարզապես թույլ չեն տալիս, որպեսզի խաչմերուկին լինեն մեքենաների կուտակումներ, վայրկյանների ընթացքում սարքը հաշվում է տրանսպորտային միջոցները, ու միանգամից լուսացույցի կարմիր լույսը փոխվում է կանաչի:

Սա հանրապետության առաջին «խելացի» խաչմերուկն է: ՃՈ-ն վստահեցնում է, որ այստեղ խցանումներն այլևս բացառված են: ՃՈ-ն հետազոտություններ է կատարում մայրաքաղաքի մի քանի խաչմերուկներում նույնպես ուլտրաձայնային սենսորներ տեղադրելու ուղղությամբ: Շուտով կլինեն «խելացի» ու առանց խցանումների այլ խաչմերուկներ ևս:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում