Երևան

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի կենտրոնում

1 րոպեի ընթերցում

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանի կենտրոնում

Երևանի կենտրոնական փողոցներում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թումանյան- Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Թումանյան 32/2 հասցեից մինչև Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի, ինչպես նաև Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Տերյան 42 հասցեից դեպի Թումանյան-Տերյան փողոցների խաչմերուկ փոխադրամիջոցների հետադարձը կարգելվի»,- ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, օգոստոսի 24-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկում, մասնավորապես` Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Թումանյան փողոց 22 հասցե փոխադրամիջոցների կանգառը կարգելվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում