Միջազգային

ԱՄՆ-ն ավելի քան կես միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ու Վրաստանին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ավելի քան կես միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ու Վրաստանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսը ավելի քան 420 միլիոն դոլար Է հատկացնում Ուկրաինային օգնություն եւ ավելի քան 105 մլն դոլար՝ Վրաստանին աջակցություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին, ասված Է ԱՄՆ-ի 2018 ֆինանսական տարվա բյուջեի նախագծում, որը տարածվել Է Կոնգրեսում հանրապետականների ու դեմոկրատների կողմից նախնական համաձայնեցումից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Որպես օգնություն առնվազն 105 մլն 325 հազար դոլար պետք Է տրամադրվի Վրաստանին… Առնվազն 420 մլն 700 հազար դոլար որպես օգնություն պետք Է տրամադրվի Ուկրաինային»,- նշվում Է բյուջեի նախագծում: Այս թվերը չեն ներառում 200 միլիոնանոց ռազմական օգնությունն Ուկրաինային:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում