Միջազգային

Իսրայելը 10 տարի անց ստանձնեց Սիրիայի միջուկային ռեակտորի ոչնչացման պատասխանատվությունը

1 րոպեի ընթերցում

Իսրայելը 10 տարի անց ստանձնեց Սիրիայի միջուկային ռեակտորի ոչնչացման պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի բանակը մարտի 21-ին պաշտոնապես խոստովանել Է, որ 2007 թվականին ռմբակոծությամբ ոչնչացրել Է Սիրիայի հյուսիս - արեւելքի Դեյր Զոր քաղաքի ենթադրյալ գաղտնի միջուկային ռեակտորը, որն այդ պահին մշակման եզրափակիչ փուլում Էր:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է բանակի մամուլի տեղեկագրում: «Տասը տարվա ընթացքում առաջին անգամ Իսրայելի բանակն աշխարհին տեղեկատվություն Է հայտնում հանգուցային գործողության մասին, որը ապաԷսկալացման հանգեցրեց տարածաշրջանում»,- ասված Է բանակի Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

«2007 թվականի սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրեցին Սիրիայի միջուկային ռեակտորը,- ասված Է մամուլի տեղեկագրում:- Այն պետք Է արդեն պատրաստ լիներ, այնպես որ գործողությունը թույլ տվեց վերացնել Իսրայելի եւ ամբողջ տարածաշրջանի գոյության սպառնալիքը»: «Մրգատու այգի» կոդային անվանումով գործողությանը, հաղորդագրության համաձայն, մասնակցել են F-15 եւ F-16 կործանիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում