Խոշոր հարկ վճարողներն անհրաժեշտության դեպքում կհրապարակեն հաշվետվությունները. ԱԺ-ն ընդունեց «Ելք»-ի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշոր հարկ վճարողներն անհրաժեշտության դեպքում ստիպված կլինեն հրապարակել իրենց հաշվետվությունները: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հաշվապահական հաշվառման մասին օրենք»-ում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս պարտադրել խոշոր հարկ վճարողներին հրապարակել իրենց հաշվետվությունները: Նախագծին կողմ քվեարկեց 96, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Օրենքի նախագծի հեղինակը «Ելք» խմբակցությունն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիմնական զեկուցող, «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նկատեց, որ գործող օրենքում բաց գոյություն ունի, որը հնարավորություն է տալիս որոշ խոշոր հարկ վճարողներին խուսափել իրենց հաշվետվությունները հրապարակելուց, և դա տեղի է ունենում օրենքի սահմաններում: Հենց այս խնդիրը լուծելու համար է առաջ քաշվել նախագիծը:

Նախագծով «Ելք» խմբակցության պատգամավորն առաջարկում է անել այնպես, որ յուրաքանչյուր շահագրգիռ կողմ, ով ցանկություն կունենա ստանալ այդ հաշվետվությունները, կարողանա դա անել: Այսինքն՝ պարտավորություն է դրվում տնտեսավարողների վրա անհրաժեշտության դեպքում տրամադրել իրենց հաշվետվությունները:

Այն տնտեսավարողները, ովքեր կհրաժարվեն կատարել պահանջը, կտուգանվեն:

Հայերեն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն