Հասարակական

Հայաստանում առկա փոշու ամպը վտանգ չի ներկայացնում, կեսօրից հետո կնահանջի. Գագիկ Սուրենյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում առկա փոշու ամպը վտանգ չի ներկայացնում, կեսօրից հետո կնահանջի. Գագիկ Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում մարտի 21-ին առկա փոշու ամպը պայմանավորված է Իրաքի անապատներից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներով և իրենից որևէ վտանգ չի ներկայացնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Կեսօրից հետո այդ հոսանքները կնահանջեն, իրենց տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին, ինչի արդյունքում ներկա պահին առկա փոշու ամպը կցրվի»,-տեղեկացնում է Սուրենյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում