Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-փետրվարին աճել է 8.6 տոկոսով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի հունվար-փետրվարին 8.6 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում:

Ընթացիկ տարվա երկու ամսվա ցուցանիշներով շինարարության ոլորտում աճը կազմել է 22.7 տոկոս` 21 միլիարդ 643 միլիոն դրամ: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2018 թվականի հունվար-փետրվարի ցուցանիշը 3.5 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2017 թ. երկու ամսվա համեմատ` այս տարի ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 15.1 տոկոսով` կազմելով 225 միլիարդ 686.2 մլն դրամ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 0.1 տոկոսով` կազմելով 45 մլրդ 332.1 մլն դրամ:

Սպառողական գների ինդեքսը ընթացիկ տարվա հունվար-փետրվարին ավելացել է 3.1 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը` 4.4 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է17.4 տոկոսով և կազմել 395 միլիարդ 062.3 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 254 միլիարդ 703.5 միլիոն դրամ է, ինչը 8.3 տոկոսով ավելի է 2017-ի հունվար-փետրվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.9 տոկոսով (197 հազար 850 դրամ): Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 167 հազար 364 դրամ, նախորդ տարվա համեմատ աճելով 8.6 տոկոսով, իսկ մասնավոր հատվածում կազմել է 226 հազար 459 դրամ` աճելով 4.7 տոկոսով: Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2018-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 43.2 տոկոսով (1 միլիարդ 098.4 միլիոն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 41 տոկոսով (386.9 մլն դոլար), իսկ ներմուծումը` 44.4 տոկոսով (711.5 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2018-ի հունվար-փետրվարին եղել է 481.88:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում