Մշակույթ

Հարվի Վայնշտեյնի ընկերությունն իրեն սնանկ Է հայտարարել

2 րոպեի ընթերցում

Հարվի Վայնշտեյնի ընկերությունն իրեն սնանկ Է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սկանդալային համբավ ձեռք բերած պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնին պատկանող Weinstein Company (TWC) ընկերությունը հայտարարել Է սնանկացման մասին: Ինչպես հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CNBC հեռուստաալիքին, ընկերությունում հայտարարել են, որ պատրաստ են ակտիվները վաճառել Lantern Capital ընկերությանը: Variety հրատարակության աղբյուրների տվյալներով՝ Lantern Capital-ը կարող Է Weinstein Company-ի ակտիվների համար վճարել 300-ից մինչեւ 450 միլիոն դոլար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ ներդրողները՝ ամերիկացի ձեռնարկատեր Մարիա Կոնտրերաս Սվիթի գլխավորությամբ, հայտարարել Էին 500 միլիոն դոլարով ընկերությունը գնելու պատրաստակամության մասին, սակայն վերջին պահին հրաժարվել են գործարքից:

Հարվի Վայնշտեյնը ամերիկյան կինոյի առավել ազդեցիկ գործիչներից մեկն Էր համարվում մինչեւ անցյալ տարվա հոկտեմբերը, երբ New York Times թերթը եւ New Yorker հանդեսը նյութեր հրապարակեցին նրա անառակ սեռական վարքի մասին:

Դրանից հետո ավելի քան 80 կանայք պրոդյուսերին մեղադրեցին հետապնդումների եւ բռնաբարությունների մեջ:

Նրանց թվում, ովքեր հայտարարել են Վայնշտեյնի ոտնձգությունների մասին, աշխարհահռչակ դերասանուհիներ Անջելինա Ջոլին Է, Էշլի Ջադը, Սելմա Հայեքը, Ումա Թուրմանը եւ Գվինեթ Փելթրոուն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում