ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Աֆրինում Թուրքիայի գործողությունների առնչությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է սիրիական Աֆրին շրջանում թուրքական զինված ուժերի գործողությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է այն լուրերի առնչությամբ, որոնք վերջին 48 ժամերի ընթացքում ստացվում են Աֆրին քաղաքից: Գերազանցապես քուրդ ազգաբնակչություն ունեցող քաղաքի բնակչության մեծամասնությունը թուրքական զինուժի և թուրքերի կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր ուժերի հարձակման սպառնալիքի հետևանքով տարհանվել է»,- ասվում է հայտարարության մեջ՝ հերթական անգամ ընդգծելով, որ ամերիկյան կողմը բազմիցս Թուրքիային հայտնել է իր մտահոգությունները Աֆրինում տիրող իրավիճակի վերաբերյալ:

ԱՄՆ-ն հորդորել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ներգրավված դերակատարներին, այդ թվում և Թուրքիային ու Ռուսաստանին չխոչընդոտել միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործողությունները Աֆրինում:

Պետդեպից արձանագրել են, որ թեպետ ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի իր գործընկեր Թուրքիային, այդուհանդերձ Աֆրինում թուրքական կողմի գործողությունները միայն վնաս են հասցրել այդ տարածքաշրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: «Սա լուրջ և ահագնացող վտանգ է: Կոչ ենք անում Սիրիայի բոլոր դերակատարներին կենտրոնացած մնալ ԻՊ սպառնալիքի դեմ պայքարի հարցում»,- ասվում է ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ:

Թուրքիայի զինված ուժերը մարտի 19-ին ամբողջությամբ վերահսկողություն են հաստատել սիրիական Աֆրին քաղաքի նկատմամբ: Թուրք զինվորները տապալել են քաղաքի կենտրոնում կանգնեցված և քրդերի համար կարևոր նշանակություն ունեցող Քավայի՝ հերս-դարբինի արձանը: Բացի այդ, քաղաքային իշխանության շենքի վրա բարձրացվել է Թուրքիայի դրոշը:

Հայերեն English Русский

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին