Զեյթունցյանը Հայաստանի զբոսաշրջության առաջարկի երիտասարդացման անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասը տարվա ընթացքում Հայաստանը նախընտրող զբոսաշրջիկների կազմը երիտասարդացել է: Մասնավորապես, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների կառւցվածքում երիտասարդների կշիռը 6 տոկոսից դարձել է 35 տոկոս:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը` անդրադառնալով հարցադրմանը, թե ինչ է արվում երիտասարդ զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր ներգրավելու ուղղությամբ: «Այն, որ զբոսաշրջությունը երիտասարդացել է, հստակ է: Բայց մեզ համար ավելի խնդրահարույց է այն, որ դրսում Հայաստանի մասին գիտի 10-ից միայն մեկը: Այսօր խոսել այն մասին, որ երիտասարդը գա, թե մեծահասակը, մեր խնդիրը չէ, մեր խնդիրն է, որ 10-ից 4-ն իմանան մեր երկրի մասին առաջիկա տարիներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Զարմինե Զեյթունցյանը:

Պաշտոնյան կարծում է, որ Հայաստանի զբոսաշրջության առաջարկն էլ երիտասարդացման կարիք ունի: «Այն, ինչ Հայաստանն առաջարկում է, գուցե շատ երիտասարդների համար հետաքրքիր չէ: Մեծահասակ եվրոպացիներն ավելի շատ ինտելեկտուալ ճանապարհորդներ են ու գալիս են բնությունից օգտվելու` էկոտուրիզմ, քայլարշավ, մշակութային ժառանգությանը ծանոթանալու: Երիտասարդներին ներգրավելու առումով, կարծում եմ, գինու ուղղության ու գաստրոտուրիզմի զարգացումը կարող են նպաստ բերել»,-հավելեց Զեյթունցյանը:

Հայերեն

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա