Դենի Բոյլը 25-րդ ֆիլմը կնկարահանի 007 գործակալի մասին. Metro

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի կինոռեժիսոր Դենի Բոյլը նոր ֆիլմ Է նկարահանելու Ջեյմս Բոնդին նվիրված շարքից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է Metro թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է մարտի 15-ին:

«Այժմ մենք աշխատում ենք սցենարի վրա,-հրատարակությունը մեջբերում Է Բոյլի խոսքը:-Հուսով ենք նկարահանումներն սկսել հինգ-վեց շաբաթվա ընթացքում: Այդ դեպքում «Բոնդը» կարող Է թողարկվել մինչեւ տարեվերջ»: Ֆիլմը, որը 25-րդ կինոնկարը կդառնա բրիտանացի սուպերգործակալի արկածների մասին, ներկա փուլում կրում Է «Ջեյմս Բոնդ-25» պայմանական անունը:

Ռեժիսորը նշել Է, որ այժմ ինքը աշխատում Է նաեւ այլ նախագծի վրա՝ գրում Է կատակերգության սցենար, որը նկարահանելու Է բրիտանացի ռեժիսոր Ռիչարդ Քերթիսը: Սակայն Բոյլը հավաստիացրել Է, որ այս աշխատանքն ավարտելուց անմիջապես հետո իր ամբողջ ուշադրությունը կնվիրի Բոնդի մասին կինոնկարին: Ավելի վաղ Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը, որը երկար ժամանակ ժխտում Էր իր հետագա մասնակցությունը բոնդապատումի նկարահանումներին, հաստատել Է 007 գործակալի մասին 25-րդ կինոնկարին մասնակցելու մտադրությունը:

Դենի Բոյլը բրիտանացի ռեժիսոր Է, որն առաջին անգամ համաշխարհային ճանաչում Է ստացել «Ասեղի վրա» (1996 թ.) ֆիլմի շնորհիվ: Նրա ամենահայտնի ռեժիսորական աշխատանքների թվում են՝ «Ոչ խորը գերեզման» (1994 թ.), «Լողափ» (2000 թ.), «Սթիվ Ջոբս» (2015 թ.) եւ «Ասեղի վրա-2» (2017 թ.) ժապավենները:

Դենի Բոյլի «Միլիոնատերը՝ հետնախորշից» (2008 թ.) կինոնկարը ստացել Է ութ «Օսկար» մրցանակ, այդ թվում՝ որպես «Տարվա լավագույն ֆիլմ» եւ լավագույն ռեժիսուրայի համար: Այդ ժապավենը նաեւ արժանացել Է «Ոսկե գլոբուսի» չորս եւ BAFTA-ի յոթ մրցանակների:

«007 գործակալ» Ջեյմս Բոնդի արկածների մասին կինոցիկլի առաջին ֆիլմը՝ «Դոկտոր Նոու» անվանումով, Էկրան Է բարձրացել 1962 թվականին: Ներկա դրությամբ «բոնդապատումի» վերջին սերիան՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի «007. ՍՊԵԿՏՐ»-ը (2015 թ.), համաշխարհային վարձույթում վաստակել Է ավելի քան 880 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը