Տարածաշրջանային

Անկարան ակնկալում Է, որ այս տարի գրեթե 6 մլն ռուսաստանցիներ իրենց հանգիստը կանցկացնեն Թուրքիայում

1 րոպեի ընթերցում

Անկարան ակնկալում Է, որ այս տարի գրեթե 6 մլն ռուսաստանցիներ իրենց հանգիստը կանցկացնեն Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Թուրքիան սպասում Է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի զգալի ավելացման՝ 4,7 միլիոնից (2017 թ.) մինչեւ վեց միլիոն մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Anadolu Agency-ն: Այս տվյալները Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հնչեցրել Է Ռուսաստանի տուրիստական ընկերությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը:

«Ինչպես երեւում Է՝ 2018 թվականին Ռուսաստանից վեց միլիոնից ավելի զբոսաշրջիկներ կժամանեն Թուրքիա,-ասել Է նա:-Նման եզրակացություններ կարելի Է անել՝ հիմնվելով այն վաղ ամրագրումների տվյալների վրա, որոնք տրամադրվել են Ռուսաստանի տուրօպերատորների կողմից»: Նա հիշեցրել Է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ շատ լուրջ քաղաքական ճգնաժամ Է եղել, բայց դա, նրա կարծիքով, չի ազդել երկու երկրների ժողովուրդների հարաբերությունների վրա: Անցյալ տարի 4,7 մլն ռուսաստանցիներ են այցելել Թուրքիա: Ավելի վաղ Ռուսաստանի տուօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն հայտնել Է, որ, նախնական տվյալներով, Թուրքիա մեկնելու պահանջարկը գրեթե կրկնակի ավելացել Է անցյալ տարվա համեմատությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում