Տարածաշրջանային

Ստամբուլում PKK-ի դեմ ուղղված հատուկ գործողություններ են իրականացվել

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում PKK-ի դեմ ուղղված հատուկ գործողություններ են իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի ոստիկանությունը Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ ուղղված հատուկ գործողություններ է իրականացրել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberturk.com-ը:

Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը գործողությունների ընթացքում ձերբակալել է PKK-ի 10 ներկայացուցչի:

Թուրքական ոստիկանության փոխանցմամբ` PKK-ի դեմ ուղղված գործողություններ իրականացվելու են նաև Թուրքիայի մյուս նահանգներում:

Մարտի 15-ին Թուրքիայի Իզմիրի նահանգում ձերբակալվել էր PKK 8 ներկայացուցիչ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում