Տարածաշրջանային

Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Էրդողանն ու Մերկելը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Մերկելն ու Էրդողանը խոսել են երկկողմ հարաբերությունների, Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Մերկելին կրկին Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցնելու առնչությամբ՝ մաղթելով հաջողություններ:

Երկու երկրի առաջնորդներն անդրադարձել են նաև Թուրքիայի կողմից Սիրիայի Աֆրին շրջանում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողությանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում