Եվրոպայի սառնամանիքները Հայաստանին չեն սպառնում. Գագիկ Սուրենյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի սառնամանիքներն առայժմ Հայաստանին չեն սպառնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Առաջիկա օրերին կտրուկ եղանակային փոփոխություններ չեն սպասվում: Ինչ վերաբերում է Եվրոպայի սառնամանիքներին, ապա առայժմ մտավախություն չկա, որ դրանք կարող են լինել Հայաստանում»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Հայաստանում տաք եղանակը կպահպանվի: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 18-20-ը կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:

Եվրոպայում սառնամանիքները շարունակվում են: Ուժեղ քամիները մեծ վնաս են հասցրել մի քանի քաղաքներում` արմատախիլ են արվել ծառեր, պոկվել են տանիքների կտուրներ, վնասվել են ավտոմեքենաներ: Կան զոհեր և վիրավորներ: ԱՄՆ-ում ու Կանադայում էլ ձնամրրիկի հետևանքով գրեթե 1 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության: Իսկ Մոսկվայում ձյան առատ տեղումները գործնականում կազմալուծել են երթեւեկությունը:

Հայերեն English Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան