Պաշտոնական

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ 

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Շարմազանովն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ 

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ որպես ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, մարտի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Սանկտ Պետերբուրգում՝ դիտարկելու ՌԴ նախագահական ընտրությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի եւ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Վյաչեսլավ Մակարովի հետ: Այցի ավարտին ՀՀ ԱԺ փոխնախագահը ռուսական լրատվամիջոցների համար հանդես կգա մամուլի ասուլիսով:

ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում Սանկտ Պետերբուրգ կմեկնի նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում