Տարածաշրջանային

Թուրքիայի արտգործնախարարը հետաձգել է այցն ԱՄՆ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի արտգործնախարարը հետաձգել է այցն ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Այցի չեղարկման մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը:

Չավուշօղլուն նախատեսում էր Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակում ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել իրադրությունը Սիրիայում, մասնավորապես խոսել սիրիական Մանբիջ քաղաքի շուրջ ծավալվող հետագա զարգացումների մասին:

Ենթադրվում է, որ այցի հետաձգման պատճառը պետքարտուղարի պաշտոնից Ռեքս Թիլերսոնի հեռանալու փաստն է:

Այցի նոր ժամկետների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում