Առնվազն վեց մարդ Է զոհվել Սենեգալում ուղղաթիռի կործանման հետեւանքով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն վեց մարդ Է զոհվել, եւս 14-ը՝ վերքեր ստացել մարտի 14-ի երեկոյան Սենեգալի հարավում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այս տվյալները փոխանցել Է AFP գործակալությունը՝ հղում անելով այն հաղորդագրությանը, որը տարածել Է աֆրիկյան երկրի կառավարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ըստ վերջին տեղեկատվության, որը փրկարար ծառայությունները հայտնել են միջադեպի վայրից, աղետի հետեւանքով զոհվել Է վեց մարդ: Եվս 14 մարդ վիրավորվել Է, նրանցից երեքը՝ ծանր»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում Է, իշխանությունները մտադիր են հատուկ հանձնախումբ ստեղծել միջադեպի պատճառները հետաքննելու համար: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ուղղաթիռն ընկել Է Թամբակունդի շրջանի տարածքում: Օդանավում եղել Է 20 մարդ, առաջին յոթ տուժածներին գտել ու փրկել են տեղի բնակիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: