Ճապոնիայի կառավարությունը սատարում է Հայաստանում բնակվող սիրիահայերին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում Ճապոնիայի կառավարության հատկացրած դրամաշնորհով Հայաստանում սիրիահայերի համար առաջին անգամ կիրականացվի սոցիալական ձեռնարկատիրական ծրագիր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ն և Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանատունը մարտի 14-ին ստորագրեցին «Ալեպպո Քուիզին» կենտրոնին տրամադրվող դրամաշնորհի պայմանագիրը։

Ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Մարդկային անվտանգություն «Grassroots» ծրագրերին ուղղված դրամաշնորհային աջակցության շրջանակում։

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունն իր աջակցությունն է բերում «Ալեպպո Քուիզին» կենտրոնի շինարարական աշխատանքներն իրականացնելու և տարածքը խոհանոցային միջավայրին համապատասխանեցնելու գործում։

«Հալեպ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ի գործադիր տնօրեն Սարգիս Բալախյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհրդի շնորհիվ նվիրատվությունների միջոցով սկզբում տարածքը գնելու համար 84 հազար ԱՄՆ դոլար էր հատկացվել։

«Տարածքի շինարարական ծախսերն իրականացնելու համար Ճապոնիայի դեսպանատունը հատկացրեց մոտավորապես 40 հազար 635 ԱՄՆ դոլար։ Ապրիլ ամսվա վերջում, կամ մայիսի սկզբում «Ալեպպո Քուիզին»-ը կբացվի։ Այս ծրագիրը հիմնականում սոցիալական-արդյունաբերական ծրագիր է և մեր հիմնական նպատակն է սիրիացի փախստականներին, հաշմանդամություն ունեցող անձանց համար աշխատատեղեր ստեղծել։ Ծրագիրն իրականացնելու համար բավականին շատ գործընկերներ ենք ձեռք բերել»,- նշեց Սարգիս Բալախյանը։

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ասաց, որ ուրախ է, որ Ճապոնիայի կառավարությունը, համատեղելով իր ջանքերը միջազգային կառույցների հետ, կարողանում է իր ուրույն նպաստն ունենալ Հայաստանում գտնվող փախստականների բարօրության ապահովման գործում։ Այս ծրագրին աջակցելը մի նոր էջ է բացում մեր գործունեությունում։ Հույս ունեմ, որ այս նոր էջում «Ալեպպո Քուիզին»-ը միայն հաջողություններ կունենա։

«Ալեպպո Քուիզին» կենտրոնի գործունեությունից գոյացած շահույթը ծառայելու է խոցելի կարգավիճակում գտնվող սիրիահայերի համար նոր աշխատատեղեր հիմնելուն և սիրիահայ ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելուն։

«Ալեպպո Քուիզին» սոցիալական ձեռնարկատիրական ծրագրին իրենց աջակցությունն են բերել նաև ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Սբ. Գևորգ հայ առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը և Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)։

Հայերեն English

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին