Մշակույթ

Նիկոլայ Լեբեդեւի «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմը վարձույթում կհայտնվի 2021 թվականին

2 րոպեի ընթերցում

Նիկոլայ Լեբեդեւի «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմը վարձույթում կհայտնվի 2021 թվականին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմը՝ 800 միլիոն ռուբլի բյուջեով, վարձույթ դուրս կգա 2021 թվականին: Մարտի 14-ին այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Մարս Մեդիայի» մամուլի ծառայությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կոնստանտին Էռնստը (Առաջին ալիք), Իգոր Տոլստունովը («Պրոֆիտ), Լեոնարդ Բլավատնիկը («Ամեդիա Պրոդաքշն») եւ Ռուբեն Դիշդիշյանը («Մարս Մեդիա») հանդես կգան որպես «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի պրոդյուսերներ՝ ըստ Միխայիլ Բուլգակովի համանուն վեպի մոտիվների»,- պատմել են մամուլի ծառայությունում: Ընկերությունում նշել են, որ ռեժիսորը եւ սցենարի հեղինակը Նիկոլայ Լեբեդեւն Է, կինոնկարի բյուջեն 800 միլիոն ռուբլի Է: «Վարպետը եւ Մարգարիտան» վարձույթ դուրս կգա 2021 թվականին»,- հավելել են մամուլի ծառայությունում:

Միխայիլ Բուլգակովի վեպը բազմիցս Էկրանավորել են: Վեպի մոտիվներով ստեղծված առաջին կինոտարբերակը 1971 թվականին ստեղծել Է Անջեյ Վայդան: Մեկ տարի անց Էկրան Է բարձրացել Ալեքսանդր Պետրովիչի կինոնկարը: 1989 թվականին ռեժիսոր Մացեյ Վոյտիշկոն թողարկել Է չորսսերիանոց հեռուստաֆիլմ: 1994 թվականին «Վարպետը եւ Մարգարիտան» նկարահանել Է Յուրի Կարան, բայց բեմադրողի եւ պրոդյուսերի տարաձայնությունների պատճառով ֆիլմն Էկրան Է բարձրացել միայն 17 տարի անց: 2005 թվականին իր տարբերակն Է ներկայացրել Վլադիմիր Բորտկոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում