Երաժշտական և արվեստի դպրոցները կհամալրվեն նոր երաժշտական գործիքներով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում» ծրագրի արդյունքում 2017 թվականին ձեռք բերված 13 անուն` 98 երաժշտական գործիքներ կտրամադրվեն 46 ուսումնական հաստատությունների, երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող 88 շնորհալի աշակերտի և 10 նոր ձևավորված մասնագիտական դասարանի սաների: Երաժշտական գործիքների հանձնման արարողությունը տեղի ունեցավ մարտի 14-ին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում:

«Սա շատ պարտավորեցնող իրադարձություն է, քանի որ ամեն տարի այստեղ հավաքվում ենք, որ շնորհակալություն հայտնենք այն շնորհալի երեխաներին, որոնք բարձր առաջադիմություն ունեն, շնորհակալություն ենք հայտնում այն մասնագետներին, մանկավարժներին, որոնք իրենց դերն են խաղացել այդ գործում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

Նա հավելեց, որ երաժշտական գործիքներ ձեռք բերելը և դրանք երեխաներին հասցնելն ինքնանպատակ չէ: «Մենք ցանկանում ենք, որ մեր ստեղծագործող երեխաները լավագույն գործիքներով պատրաստեն իրենց դասերը, դպրոցներին, մանկավարժներին և տնօրեններին խրախուսում ենք նոր ազգային նվագարանների դասարաններ բացել»,-շեշտեց նա:

Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանի խոսքով` հուզումնալից օր է, քանի որ բազմաթիվ երեխաներ են անհամբերությամբ սպասել այդ պահին: Նրանք ցանկանում են նոր գործիքներով մասնակցել մրցույթների, փառատոնների, ավելի լավ ներկայանալ երաժշտասերներին:

«Քանի դեռ կան երաժշտական դպրոցներ, որոնք մեծ եռանդով են աշխատում, կլինի գործիքների պահանջարկ, եթե կարողանանք դրանք ապահովել երաժշտական գործիքներով, կմեծանա երեխաների հոսքը երաժշտական և արվեստի դպրոցներ»,-ընդգծեց Սարգսյանը:

Երաժշտական գործիքներ կստանան Աշտարակ քաղաքի, Ուջան համայնքի և այլ երաժշտական դպրոցները, Բյուրեղավան քաղաքի, Գյումրի համայնքի, Վայք քաղաքի և այլ արվեստի դպրոցներ:

2007 թվականից ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվում է «Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցներում ազգային, փողային և լարայիննվագարանների գծով ուսուցում» ծրագիրը,որի շրջանակում յուրաքանչյուր տարի շուրջ 2400աշակերտ ստանում է անվճար ուսուցման հնարավորություն: Ծրագրի իրականացման արդյունքում՝ մի շարք դպրոցներում վերաբացվել են ազգային լարային և փողային նվագարանների բաժինները: 2013 թվականից Մշակույթի նախարարության կողմից իրականացված ուսումնասիրությունների և մասնագիտական լսումների արդյունքները ցույց են տվել, որ դպրոցներում առկա երաժշտական գործիքների պակասը և զգալի մասի մաշվածությունը բացասաբար է անդրադառնում կրթամշակութային հաստատությունների ուսումնական գործընթացի վրա: 2013-ին մշակույթի նախարարությունը նախաձեռնել է«Հայաստանի երաժշտական և արվեստի դպրոցների համար երաժշտական գործիքների ձեռքբերում»ծրագիրը:Ծրագրով գնված երաժշտական գործիքները տրամադրվում են երաժշտական և արվեստի դպրոցներում սովորող պատանի երաժիշտներին, նոր ձևավորվող մասնագիտական դասարանների սաներին և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին:

Հայերեն

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն