Տարածաշրջանային

Գարո Փայլանը Տրապիզոնում եկեղեցու վրա հարձակման հարցով դիմել է ՆԳ նախարարին

2 րոպեի ընթերցում

Գարո Փայլանը Տրապիզոնում եկեղեցու վրա հարձակման հարցով դիմել է ՆԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը մարտի 6-ին Տրապիզոնում Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու վրա իրականացված հարձակման առնչությամբ հարցում է հղել երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Bianet.org-ը:

Փայլանը նախարարին ներկայացրած դիմումի մեջ անդրադարձել է նախորդ տարիներին եկեղեցու վրա իրականացված հարձակումներին: Մասնավորապես, նա հիշեցրել է, որ դեռևս 2006 թվականին սպանվել էր Սանտա Մարիա եկեղեցու կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոն: Արդեն 2011 թվականի հունվարին եկեղեցին սպառնալիքներ էր ստացել այն բանի համար, որ դրա գմբեթին դրված խաչը լուսավորվում է: Եկեղեցու վրա նետվել էին շշեր, որոնցից մեկի մեջ եղել էր գրություն. «Եկեղեցու գլխի խաչը կամ դուք իջեցրեք, կամ մենք ենք իջեցնելու»: Մեկ այլ հարձակում էր գրանցվել նաև 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո: Մի խումբ անձինք քարեր էին նետել եկեղեցու վրա՝ կոտրելով ապակիները, փորձել էին ջարդել դուռը:

«2006 թվականից ի վեր տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ եկեղեցու վրա համակարգված հարձակումները շարունակվում են»,- նշել է Փայլանը:

Նա հետաքրքրվել է նախարարից, թե արդյոք այդ հարձակումների առնչությամբ հետաքննություն սկսվել է, թե ոչ, ձեռնարկվե՞ն են քայլեր եկեղեցու անվտանգությունն ապահովելու համար, ովքե՞ր են մարտի 6-ի հարձակման կասկածյալները, ինչո՞ւ այդ հարձակումը չի կանխվել:

Փայլանը փորձել է ճշտել նաև, թե թուրքական իշխանությունները քայլեր ձեռնարկե՞լ են Տրապիզոնում ապահովելու 2006 թվականից հարձակումների ենթարկվող քրիստոնյա բնակչության անվտանգությունը, ինչպես նաև կանխելու ընդհանուր առմամբ Թուրքիայում ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները, որոնց թիվը տարեցտարի աճում է:

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում