Տարածաշրջանային

Թուրքիան «վախեցրել է» ԱՄՆ-ին պատասխան պատժամիջոցների հնարավորությամբ

1 րոպեի ընթերցում

 Թուրքիան «վախեցրել է» ԱՄՆ-ին պատասխան պատժամիջոցների հնարավորությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի կողմից հնարավոր պատժամիջոցներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին գերմական Zeit թերթին տված հարցազրույցում նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Հարցին, թե ինչպես է Թուրքիան պատրաստվում արձագանքել հնարավոր պատժամիջոցներին, որոնք քննարկվում են ամերիկյան կոնգրեսում, Չավուշօղլուն նշել է. «Եթե նրանք ցանկանում են պատժել Թուրքիային պատժամիջոցներով, ապա Թուրքիան այլ կերպ կարձագանքի, քան Ռուսաստանն ու մյուս երկրները»:

«Մենք կպատասխանենք: Դուք չպետք է սպառնաք մեզ: ԱՄՆ սպառնում է շատերին՝ ասելով մոտավորապես այսպես. «գազ մի գնեք այդ կամ այն երկրից»: Այդպես չի կարելի»,- ավելացրել է Չավուշօղլուն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում