Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիրը կօգնի արմատացնել «Ազգ-բանակ» հայեցակարգը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակում «Գևորգյան մարտարվեստի դպրոց» կենտրոնում մեկնարկեց Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագիրը: Սաներին կփոխանցեն ռազմամարտական գիտելիքներ, կհամախմբեն հանուն մեկ նպատակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հատուկ լսարանի բացման պաշտոնական արարողությունը կայացավ մարտի 10-ին՝ Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ:

«Թող օրհնյալ լինի այս մարզասրահը, նախաձեռնողը և նրանք, ովքեր մարզվելու են և դառնալու մեր ազգի ապագա զինվորները, պաշտպանները: Թող Աստծո օրհնությունը հավերժ իրենց հետ լինի, որպեսզի մենք միասին «Ազգ-բանակ» գաղափարախոսությունն իսկապես կյանքի կոչենք: Մենք մեր հայրենիքի, պետության զինվորը պետք է լինենք անկախ սեռից, տարիքից և պաշտոնից: Եթե այս գաղափարը բոլորիս մեջ լինի, մենք կդառնանք աշխարհի ամենաանվտանգ ազգը: Եվ այս նախաձեռնությունը միտված է հենց դրան»,-ասաց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Ծրագիրը իրականացվելու է հատուկ դասընթացների միջոցով, մասնակիցները անցնելու են կրակային պատրաստություն, ռազմագիտություն, սառը զենքերի կիրառման հմտություններ, ռազմամարտական տակտիկական վարժանքներ: Կենտրոնը «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը կյանքի է կոչում ռազմամարտական, կրթական, մշակութային ոլորտներն ընդգրկող ծրագրերով: Այսուհետ յուրաքանչյուր հայ կարող է ռազմամարտական պատրաստության դասընթացներ անցնել կենտրոնում: Դրա արդյունքում նախազորակոչային տարիքի երիտասարդները բանակ կզորակոչվեն արդեն իսկ գիտելիքների որոշակի պաշարով՝ ծանոթ լինելով զինատեսակներին, կիրառման ու տակտիկական որոշ հմտությունների: Այն ապագա զինվորին կտա առավել ինքնավստահություն, կմեծացնի պատասխանատվությունը իր որոշումների կայացման մեջ:

«Մեր կենտրոնի առանձնահատկությունն այն է, որ մարմնակրթությունը հիմնված է հենց հայկական տառերի հիմքի վրա: Այսինքն՝ յուրաքանչյուր շարժումն ուրվագծում է այբուբենը: Սա ոչ միայն մարմնակրթական կենտրոն է, այլ հայրենասիրական, երիտասարդական կենտրոն, որտեղ տարբեր տարիքի ու հայացքների մարդիկ համախմբվում են: Հասարակական սեկտորը մեծ գործ է կատարում: «Ազգ-բանակ» հայեցակարգը երբեք չի կարող գոյություն ունենալ առանց հասարակության: Եվ հասարակությանը փորձում ենք համախմբել այդ մի գաղափարի շուրջ»,-ասաց «Գևորգյան մարտարվեստի դպրոց» կենտրոնի հիմնադիր Գևորգ Գևորգյանը:

Նրա կարծիքով՝ նորաբաց հատուկ լսարանը «Ազգ-բանակ» -ի համար մեծ նշանակություն է ունենալու: Իրենց նպատակն այն է, որ կարողանան կենտրոնում պատրաստել, գիտելիք փոխանցել և համախմբել հանուն մեկ նպատակի:

Կենտրոնը հասարակության համար որպես առաջին քայլ դիտարկում է հայ զինվորի, մարտիկի կերպերն օրինակելի դարձնելը: Եվ պատրաստ են կյանքի կոչել ծրագրեր, որոնց առանցքը հենց մարտիկն է: Նախատեսվում է կազմակերպել ուսումնական հաստատությունների համատեղ հավաքների, քննարկումների շարք: Նախատեսվում է նաև Զինված ուժերում մտավոր պոտենցիալը ավելացնելու համար դասախոսությունների հրավիրել տարբեր ոլորտների հայ աշխարհահռչակ մասնագետների, հետագայում նաև այլազգիների:

Միջոցառմանը ներկա էր նաև Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:

Հայերեն

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում

«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է

Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին հաղորդագրությունները

«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Վանաձորի Բոհեմ թատրոնում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման փակ դիտումը

ԱՄՆ-ն 2 թմրակարտելների ներառել է օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Բրազիլիան կպատասխանի ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերին

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․Mehr

Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար