Միացյալ Նահանգներ

Դատարանը Թրամփի վարչակազմին կարգադրել է անհապաղ վերականգնել CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն

1 րոպեի ընթերցում

Դատարանը Թրամփի վարչակազմին կարգադրել է անհապաղ վերականգնել CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն

ԱՄՆ դաշնային դատավորը ժամանակավորապես արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ երեք լրատվամիջոցների մուտքը Սպիտակ տան տարածք արգելելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը, սեպտեմբերի 24-ին դատարանը կարգադրել է վերականգնել CNN-ի, MS NOW-ի և Politico-ի մուտքը։

Թրամփն օրեր առաջ հայտարարել էր այդ լրատվամիջոցների մուտքն արգելելու մասին՝ պնդելով, որ դրանց հրապարակումները վտանգ են ներկայացնում ազգային անվտանգության համար։

Դաշնային դատավոր Թիմոթի Քելլիի որոշման մեջ նշվում է, որ լրագրողների մամուլի հավատարմագրերի չեղարկումն իրականացվել է առանց «Սահմանադրությամբ նախատեսված պատշաճ ընթացակարգի»։ Նա նշել է, որ կառավարությունը պետք է հստակ չափանիշներ սահմանի այն վարքագծի վերաբերյալ, որը կարող է հանգեցնել մամուլի հավատարմագրի չեղարկմանը։

Դատավորը Սպիտակ տանը կարգադրել է «անհապաղ վերադարձնել, վերականգնել և ապահովել» երեք լրատվամիջոցների մուտքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում