Միջազգային

Վրաստանը եւ Եվամիությունը պայմանավորվել են անցնել համագործակցության նոր ձեւաչափի

1 րոպեի ընթերցում

Վրաստանը եւ Եվամիությունը պայմանավորվել են անցնել համագործակցության նոր ձեւաչափի

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի եւ Եվրամիության համագործակցությունն թեւակոխում Է նոր ձեւաչափ, դրա շուրջ համաձայնություն Է ձեռք բերվել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի միջեւ Բրյուսելում կայացած հանդիպմանը: Այդ մասին, ինչպես տեղեկցանում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Գիորգի Մարգվելաշվիլին եւ Ժան Կլոդ Յունկերը պայմանավորվեցին ստեղծել համագործակցության բարձր մակարդակի նոր ձեւաչափ: Կողմերն արդեն սկսում են աշխատել նոր ձեւաչափի ձեւավորման ուղղությամբ: Համագործակցության նոր փուլը նախատեսում Է անցում ճյուղային համագործակցության բարձրագույն ձեւաչափին»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում