Տարածաշրջանային

Թուրքիայում ձերբակալվել են ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակում ծրագրած ԻՊ անդամները

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում ձերբակալվել են ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակում ծրագրած ԻՊ անդամները

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի իրավապահ մարմինները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության շրջանակում Ադանայում ձերբակալել է 13 անձի, ովքեր ենթադրվում է, որ հարձակում են նախապատրաստել քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա: Ինչպեսհաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Ձերբակալվածները հարցաքննության համար տարվել են ոստիկանական բաժանմունք:

ԻՊ հարձակման վերաբերյալ հետախուզական տվյալների առկայությամբ պայմանավորված Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը մարտի 5-ից երկու օրով դադարեցրել էր աշխատանքները: Միաժամանակ դեսպանությունից հորդորել էին Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին զգուշանալ հնարավոր հարձակումներից, հեռու մնալ մարդաշատ վայրերից, ինչպես նաև դեսպանության հարակից տարածքներից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում