Մշակույթ

«Լորիկ», «Սպիտակ», «Ճանապարհ».  տարին հագեցած կլինի պրեմիերաներով

1 րոպեի ընթերցում

«Լորիկ», «Սպիտակ», «Ճանապարհ».  տարին հագեցած կլինի պրեմիերաներով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կինոյի պատմությունն այս տարի կհարստանա մի քանի նոր գեղարվեստական ֆիլմերով: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`արվեստասերները 2018-ին հնարավորություն կունենան դիտել ռեժիսոր Ալեքսեյ Զլոբինի «Լորիկ» ֆիլմը, որի սցենարի հեղինակը և պրոդյուսերը Միքայել Պողոսյանն է:

Հանդիսատեսի դատին կհանձնվեն Մհեր Մկրտչյանի «Անխելք մարդը», Էդգար Բաղդասարյանի «Ճանապարհ», Ալեքսանդր Կոտի հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ», Արամ Շահբազյանի «Չինչիկ» կինոժապավենները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում