Միջազգային

Աստղագետները նախազգուշացրել են Երկրին խոշոր աստղակերպի մոտենալու մասին

1 րոպեի ընթերցում

Աստղագետները նախազգուշացրել են Երկրին խոշոր աստղակերպի մոտենալու մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աստղագետները հայտնել են Երկրին 2018DV1 աստղակերպի մոտենալու մասին: The Virtual Telescope Project 2.0 նախագծի կայքում, որտեղ տրվելու Է 2018DV1-ի թռիչքի առցանց հեռարձակումը, հայտարարվել Է, որ աստղակերպը կանցնի Երկրից 105 հազար կիլոմետր հեռավորության վրա: Օբյեկտի տրամագիծը տատանվում Է 5,6-12 մետրի սահմաններում:

Աստղագետները նշում են, որ մեր մոլորակի հետ աստղակերպի բախման սպառնալիք չկա: Առաջին անգամ 2018DV1-ը փետրվարի վերջին գրանցել են ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգում գտնվող Մաունթ-Լեմմոն դիտարանի աշխատակիցները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում