Պաշտոնական

Արմեն Աշոտյանը եվրոպացի գործընկերներին է ներկայացրել Սումգայիթյան ոճրագործության տարելիցին ընդունված հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանը եվրոպացի գործընկերներին է ներկայացրել Սումգայիթյան ոճրագործության տարելիցին ընդունված հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մարտի 1-ին նամակով դիմել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահներին, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովինախագահին եւ անդամներին, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի անդամներին, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի իր գործընկերոջը եւ հանձնաժողովի անդամներին՝ տրամադրելով վերջիններիս փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ընդունված հայտարարությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Արմեն Աշոտյանն հույս է հայտնել, որ Ադրբեջանի կողմից իրագործված զանգվածային բռնությունները, սպանություններն ու տեղահանումները կստանան թիրախային եւ ոչ երկիմաստ բնութագրումներ խորհրդարանական վեհաժողովներում, հատկապես Եվրոպական խորհրդարանում՝ նպաստելով ինչպես մարդասիրական իրավունքի նորմերի ոտնահարման կանխարգելմանը, այնպես էլ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը:

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հետ կապված Եվրոպական խորհրդարանի բանաձեւերին. մասնավորապես առանձնացվել են 1988 եւ 1992 թվականների բանաձեւերը, որոնք եւս մեկ անգամ հաստատում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կարեւորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում