Բեռլինում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին նվիրված քննարկում է անցկացվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, Գերմանահայկական ընկերակցության, Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի հետ համատեղ փետրվարի 27-ին կազմակերպել էր հատուկ քննարկում՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Քննարկմանը մասնակցելու նպատակով փետրվարի 25-27-ը Բեռլին էր ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հայ-գերմանական բարեկամության խմբի ղեկավար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը («Ելք» խմբակցություն):

Միջոցառման բանախոսներն էին ԳԴՀ Բունդեսթագի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Նիլս Շմիդթը (ՍԴԿ), Գերմանիայի տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսը, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության նախագահ Դիոգո Պինտոն, ինչպես նաև ԳԴՀ ԱԳՆ քաղաքական տնօրենի տեղակալ, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Անդրեաս Պեշկեն: Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորներ, գիտահետազոտական կառույցների փորձագետներ և քաղաքական հիմնադրամների ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին, դրա շրջանակներում երկկողմ համագործակցության հեռանկարներին և ակնկալիքներին:

Այցի շրջանակներում Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ ունեցավ ԳԴՀ ԱԳՆ պաշտոնյաների, Բունդեսթագի հանձնաժողովների նախագահների և պատգամավորների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին ՀՀ-ԳԴՀ միջխորհրդարանական համագործակցության ու ՀՀ-ԵՄ փոխգործակցության հեռանկարները:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ