Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կարող է հասնել մինչև 1400 ՄՎտ-ի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանում փետրվարի 26-27-ը կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի գլխավորած պատվիրակությանը:

Նախարար Աշոտ Մանուկյանը ևս մեկ անգամ ողջունել է պարոն Արդաքանիանին ու նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել է, որ այն կնպաստի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեության հետագա ակտիվացմանը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքն ու նոր ներդրումային նախագծերի հնարավորությունները: Այս համատեքստում, մասնավորապես, անդրադարձ է եղել Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացիկ աշխատանքներին: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանման ծավալը կարող է հասնել մինչև 1400 ՄՎտ-ի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,Աշոտ Մանուկյանն անդրադարձել է նաև «Երևանի ՋԷԿ»-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման ծրագրին և այն դիտարկել որպես էլեկտրաէներգիա գազի դիմաց ծրագրի բաղկացուցիչ մաս` կարևորելով «Երևանի ՋԷԿ»-ի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելը Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցմանը զուգահեռ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և կարևորելով հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը` Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար ՌեզաԱրդաքանիանն ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովի նիստերն արդյունավետ հարթակ են հայ-իրանական համագործակցության օրակարգի հարցերը քննարկելու և լուծումներ գտնելու համար։

Երկու երկրների էներգետիկ ոլորտի պատասխանատուներն անդրադարձել են նաև բնապահպանության, մասնավորապես, ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում հայ-իրանական համագործակցությանը: Նախարար Աշոտ Մանուկյանը պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել համատեղ աշխատանքներն այդ ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագրի շուրջ և լրացուցիչ ֆինանսական աղբյուրներ ներգրավելու նպատակով պայմանավորվածություն ձեռք բերել՝ առաջիկայում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանդիպում կազմակերպել Թեհրանում։

Հայերեն English

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի