Քաղաքականություն

«Ելք» դաշինքում միշտ կան, եղել են և կլինեն հակասություններ. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

«Ելք» դաշինքում միշտ կան, եղել են և կլինեն հակասություններ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ելք» դաշինքում բոլոր հարցերի վերաբերյալ միշտ տարաձայնություններ կան և լինում են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն դաշինքում տարաձայնություններ կա՞ն վարչապետի ապագա թեկնածուի նկատմամբ ցուցաբերվելիք վերաբերմունքի հարցում:

«Մեր դաշինքում միշտ կան տարաձայնություններ ամեն ինչի վերաբերյալ: Մենք այնպիսի դաշինք չենք, որտեղ գործում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքը, որ կա բացարձակ ճշմարտություն և բոլորը դիրքավորվում են այդ ճշմարտության շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ «Ելք» դաշինքում միշտ կան, եղել են և կլինեն հակասություններ: «Մինչև օրս մենք այդ բոլոր հարցերը կարողացել ենք քննարկել, ինչի արդյունքում եկել ենք համաձայնության: Հույս ունեմ, որ այս հարցում էլ կգանք համաձայնության»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դաշինքում քննարկումները շարունակվում են, և երբ լինի վերջնական որոշում, բոլորը կիմանան այդ մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում